ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպիտակի ոստիկանները կասկածյալին բերման ենթարկեցին Իտալական թաղամասից

04.06.2019 16:55 Գողություն

Հունիսի 3-ին, ժամը 10.50-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում է ստացվել, որ մայիսի 15-ի ժամը 17.00-ից մինչև հունիսի 3-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում, մտել են իր տնակ և գողացել հեծանիվ, հեռուստացույց և էլեկտրական ջրատաքացուցիչ՝ պատճառելով մոտ 80.000 դրամի վնաս:
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 3-ին, ժամը 18.45-ին, Իտալական թաղամասից բերման են ենթարկել նույն թաղամասի 46-ամյա բնակչի, որը ներկայացվել է քննչական բաժին, որտեղ և խոստովանական ցուցմունք է տվել:
Գողոնը հայտնաբերվել և առգրավվել է:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`