Սպիտակի ոստիկանների միջոցառումների շնորհիվ հետախուզվողը վերադարձավ Հայաստան
 
                                            Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 20-ին Մոսկվա-Գյումրի չվերթով Հայաստան է վերադարձել 27-ամյա Ռոբերտ Մ.-ն, որը 2019 թ. նոյեմբերի 24-ից Սպիտակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: Նա բերման է ենթարկվել ոստիկանության «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունք, ապա ներկայացվել քրեական գործով վարույթն իրականացնող մարմնին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					