ԼՐԱՑՎԱԾ. Սպիտակում կատարված կողոպուտը բացահայտվեց
Քրեական գործի շրջանակներում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ չպարզված մյուս ավտոմեքենան եղել է «Օպել» մակնիշի, իսկ ինքնությունը չպարզված անձանցից մյուս երկուսը եղել են ավտոմեքենայի վարորդ՝ 1989 թ. ծնված Գագիկ Բ.-ն և 1984 թ. ծնված Արթուր Մ.-ն. նրանք բացատրական աշխատանքների շնորհիվ մարտի 11-ին, ժամը 19.45-ին, ներկայացել են ոստիկանության Սպիտակի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության մյուս մասնակցին և հափշտակված գույքի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ:
Գագիկ Բ.-ն և Արթուր Մ.-ն ձերբակալվել են:
Նախաքննությունը շարունակվում է:
11.03.2019 13:16
Մարտի 10-ին, ժամը 10.10-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարտի 9-ի ժամը 20.00-ից մարտի 10-ի ժամը 08.00-ն ընկած ժամանակահատվածում դռան կողպեքը կտրելով` մտել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 1-ին կմ-ին գտնվող, Ղուրսալի գյուղի վարչական տարածքին պատկանող «Սպիտակ 2» ընկերության պահեստ և գողացել էլեկտրական սարքավորումներ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ մարտի 9-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ինքնությունը չպարզված չորս անձինք, տեխնիկական միջոցի գործադրմամբ մուտքի դուռը բացելով, ապօրինի մուտք են գործել հիշյալ ընկերության պահեստարան և այնտեղից հափշտակելու նպատակով դուրս են բերել մոտ 1.000.000 դրամ ընդհանուր արժողությամբ էլեկտրական սարքավորումներ՝ անջատիչներ, բաժանարարներ, մետաղալար, հոսանքի փոխարկիչներ և այլն, որոնք տեղավորել են «Օպել» մակնիշի և մեկ այլ ավտոմեքենայի մեջ:
Ընկերության տնօրենի որդին և թոռը, նկատելով նրանց, մոտեցել և պահանջել, որ դադարեցնեն գործողություններն ու մնան տեղում, սակայն հիշյալ անձինք իրենց ավտոմեքենաներով դիմել են փախուստի՝ բացահայտ հափշտակելով վերոնշյալ գույքը:
Դեպքի առթիվ մարտի 10-ին ոստիկանության Սպիտակի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանության ծառայողները մարտի 10-ին, ժամը 20.40-ին, իր տնից բերման են ենթարկել Երևան քաղաքի բնակիչ, 1979 թ. ծնված Էդգար Ք.-ին՝ իր վարած «Օպել»-ով: Նա խոստովանել է հանցանքը կատարելու փաստը:
Հափշտակված գույքի մի մասն առգրավված է:
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության մյուս մասնակիցներին, ավտոմեքենան, հափշտակված մնացած գույքը հայտնաբերելու ուղղությամբ:
Էդգար Ք.-ն ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: