Սպիտակում 49-ամյա տղամարդ է բերման ենթարկվել
«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողները, թմրամիջոց ապօրինի պահելու կասկածանքով, օգոստոսի 29-ին, ժամը 20.50-ին, Սպիտակ քաղաքի Ալ. Մանուկյան փողոցից բաժին բերման են ենթարկել Փամբակ գյուղի 49-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթի՝ 15.2 գ կանեփանման կանաչավուն զանգվածով:
Վերջինս հայտնել է, որ զանգվածը նույն օրը երեկոյան հավաքել է Սպիտակ քաղաքի աղբանոցներից մեկի մոտ վայրի աճած կանեփի թփերից՝ իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: