Սպանություն Տավուշի մարզի Մովսես գյուղում
Սեպտեմբերի 18-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1966 թ. ծնված Դերենիկ Պապյանի դիակը՝ պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքի հետքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21-ից 22-ն ընկած ժամանակահատվածում, Մովսես գյուղում, վիճաբանության ժամանակ, 1974 թ. ծնված Արթուր Մ.-ն իր 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացանով կրակել է Դ. Պապյանի պարանոցին, ինչի հետևանքով վերջինս մահացել է:
Արթուր Մ.-ն սեպտեմբերի 19-ին, ժամը 00.45-ին, Մովսես գյուղում հայտնաբերվել և բերման է ենթարկվել բաժին:
Հանցագործության գործիք հրացանը դեպքի վայրից առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: