Գույքի վնասում, սպանության սպառնալիքներ...
29.08.2016 10:02
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 28-ին, ժամը 14.10-ին, Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակում հայտնաբերել և բերման են ենթարկել 1977 թ. ծնված Հակոբ Բոխյանին, որը 2015 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 185 հոդվածի (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի և 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: