ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գեղարքունիքի մարզում կատարված սպանությունը բացահայտվեց: Կա երկու ձերբակալված

27.02.2016 15:12 Սպանություն

Փետրվարի 23-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գեղամասար գյուղի բնակչուհի, 1943 թ. ծնված Շուշանիկ Գյուլումյանն իր տան տանիքից վայր է ընկել և մահացել:
Փետրվարի 26-ին քննչական բաժնից ոստիկանությունում տեղեկանք է ստացվել, որ դեպքի վայրի զննությամբ և Շ. Գյուլումյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ վերջինիս գլխին և պարանոցին առկա են վնասվածքների հետքեր, իսկ համաձայն մահվան մասին բժշկական վկայականի՝ կնոջ մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը:
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ փետրվարի 23-ին, ժամը 13.30-ից մինչև ժամը 14-ի սահմաններում, Շ. Գյուլումյանը համագյուղացիներ՝ 1998 թ. ծնված Վահե Գևորգյանին և 1998 թ. ծնված Դավիթ Կարագոզյանին կանչել է իր տուն և խնդրել վերանորոգել ալեհավաքի մալուխը, ինչը տղաներին չի հաջողվել:
Շ. Գյուլումյանը նախատել է նրանց` մեղադրելով ալեհավաքը փչացնելու մեջ, ինչից հետո Վ. Գևորգյանը բռնել է Շ. Գյուլումյանին, իսկ Դ. Կարագոզյանը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին ու մեջքին:
Վ. Գևորգյանը Շ. Գյուլումյանին տարել է տուն և փորձել համոզել չբողոքել, սակայն Շ. Գյուլումյանը շարունակել է հայհոյել Վ. Գևորգյանին և ընկել է հատակին:
Վ. Գևորգյանը ձեռքով սեղմել է կնոջ պարանոցը և շնչահեղձ անելու եղանակով սպանել նրան:
Փետրվարի 26-ին ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի և 117 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Վ. Գևորգյանը և Դ. Կարագոզյանը ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: