ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրդեհ ավտոտնակում

25.12.2015 11:45 Հրդեհ

Դեկտեմբերի 23-ին, ժամը 20.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «911» ծառայություն է զանգահարել 1956 թ. ծնված Սամվել Հ.-ն և հայտնել, որ Մեծարենցի փողոցի թիվ 27 հասցեում ավտոտնակ է այրվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրդեհ է բռնկվել Սամվել Հ.-ին պատկանող ավտոտնակում, որտեղ եղել են ավտոպահեստամասեր և էլեկտրական սարքավորումներ:
Վնասի չափը պարզվում է:
Երևան քաղաքի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունում նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: