«Օպել-Վեկտրա»-ն բախվել է էլեկտրասյանն ու հրկիզվել
Ապրիլի 16-ին, ժամը 03.00-ի սահմաններում, Դարբնիկ-Դաշտավան ճանապարհի 1-ին կմ-ին «Օպել-Վեկտրա Ա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով ավտոմեքենան այրվել է, իսկ վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: