4-ամյա տղային վրաերթի ենթարկած «Նիվայի» վարորդը ներկայացել է ոստիկանություն
04.09.2015 14:22
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.10-ին անհայտ ավտոմեքենայի վարորդը էրեբունու փողոցի թիվ 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Նոր Արեշի 14-րդ փողոցի բնակիչ, 4-ամյա Տիգրան Հ.-ին:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 21.40-ին, 1997 թ. ծնված Արտավազդ Կ.-ն ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Քննությունը վարում է Երևան քաղաքի քննչական վարչություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: