ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Օգոստոսի 18-ին ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Արգո Ավակովի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվեցին 2016 թ. ընթացքում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ ոստիկանության կողմից համատեղ ծրագրերով սահմանված միջոցառումների իրականացման ընթացքը, արձանագրված դրական արդյունքներն ու ներկայացվեցին նոր առաջարկներ՝ համագործակցության հետագա ընդլայնման ուղղությամբ:
Վարդան Եղիազարյանը հակիրճ ներկայացրեց նաև Երևանում հուլիսին տեղի ունեցած դեպքերը:
Դեսպան Արգո Ավակովը նշեց, որ հետևել է ոստիկանության ՊՊԾ գնդի շուրջ ծավալված իրադարձություններին և բարձր գնահատեց ՀՀ ոստիկանության արհեստավարժությունը, ընդգծելով, որ ընդհանուր առմամբ, ոստիկանության գործողություններն իրականացվել են օրենքի շրջանակներում:
Դեսպանը նաև իր զորակցությունը հայտնեց զոհված ոստիկանների ընտանիքներին:
Կարևորելով ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը՝ Արգո Ավակովը համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը ոստիկանությանը, իսկ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: