1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտումներ ավտոճանապարհներին: Անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն

25.02.2017 16:01 Միջոցառումներ
Բացահայտումներ ավտոճանապարհներին: Անընթեռնելի համարանիշներով ավտոմեքենաների «հնարամիտ» վարորդները կհայտնաբերվեն և կպատժվեն

Ճանապարհային ոստիկանությունը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ հանրապետության մարզերի ավտոճանապարհներին պարբերաբար անցկացնում է ստուգայցներ, որոնց ընթացքում հայտնաբերվում են ճանապարհային երթևեկության կանոնների բազմաթիվ իրավախախտումներ և վարորդները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ինչպես վկայում են արձանագրված փաստերը՝ վերջին շրջանում նկատելի են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկներից ու արագաչափ սարքերից, այսպես ասած, խուսանավելու դեպքեր: Որոշ «հնարամիտ» վարորդներ հիշյալ սարքերի «աչքին չերևալու» նպատակով դիմում են ամենատարբեր միջոցների, որպեսզի համարները չերևան, սարքերը չարձանագրեն, իսկ իրենք էլ խուսափեն տուգանքներից: Միանգամից ասենք, որ նման մտայնության տեր վարորդները չարաչար սխալվում են: Ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ այդօրինակ բոլոր փաստերը բացահայտվում, ելնում են ջրի երես, իսկ վարորդներն էլ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ» ՀՈԴՎԱԾ 123.5. -ի («ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԽԱԽՏԵԼԸ») համապատասխան կետերով՝ ենթարկվում են վարչական պատասխանատվության:
Վերջին շրջանում բացահայտվել են համարանիշները ձյունով, տերևով, լազերային սկավառակով, ստվարաթղթով, այցեքարտով, քարշակի պարանով փակելու կամ էլ պարզապես ցեխոտելու դեպքեր: Շաբաթ օրը՝ փետրվարի 25-ին, Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ընդամենը երկու ժամում բացահայտվել է համանման մեկ տասնյակի հասնող դեպք:
Ստուգայցերը շարունակվում են և կրելու են շարունակական բնույթ, իսկ ճանապարհային ոստիկանությունը մեկ անգամ ևս զգուշացնում է՝ ձեռնպահ մնալ անընթեռնելի կամ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերից և այլևայլ «հնարամտություններ» բանեցնելուց: