Ստուգարքները ոստիկանությունում ավարտվեցին
Ինչպես տեղեկացրել էինք՝ նոյեմբերի 21-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանի գլխավորած հանձնաժողովը սկսեց ընդունել տարվա ընթացքում ոստիկանության ստորաբաժանումներում պարբերաբար անցկացված մասնագիտական պարապմունքների ստուգարքները:
Մեկշաբաթյա ստուգարքներին մասնակցեցին ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների ենթակա բաժինների պետերն ու «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետը:
Ոստիկանության պետի կողմից խնդիր էր դրվել ամենայն պատախանատվությամբ մոտենալ ստուգարքներին՝ գիտելիքների որակական կատարելագործումը դիտելով ոչ միայն որպես տեսական պատրաստականության ցուցանիշ, այլև մասնագիտական պիտանիության գնահատման չափորոշիչ:
Ստուգարքների ամփոփումից հետո հանձնաժողովը կներկայացնի համապատասխան վերաբերմունք՝ մասնակիցների մասնագիտական գիտելիքների վերաբերյալ: