Ստամբուլ-Երևան երթուղու ավտոբուսի ժամանելուց հետո
08.12.2012 13:19
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 7-ին, ժամը 22.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Բագրատաշենի սահմանային անցակետում, Ստամբուլ-Երևան երթուղու ավտոբուսի ժամանելուց հետո, բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Շամամ Եղիազարյանը, որը 2010 թ. հոկտեմբերի 10-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: