Հետախուզվում էր ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից
18.03.2021 11:28
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Հրազդանի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 17-ին Հրազդան քաղաքի Վահագնի թաղամասի շենքերից մեկում հայտնաբերվել և Հրազդանի բաժին բերման է ենթարկվել 41-ամյա Թաթուլ Ն.-ն, որը մարտի 1-ից ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլի երկրամասի ՆԳԳՎ Ստավրոպոլ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: