Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվողին հայ ոստիկանները հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում
22.11.2018 16:27
Հետախուզվողի հայտնաբերում

Նոյեմբերի 21-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Ստավրոպոլ չվերթի հաշվառումն անցնելուց հետո գծային բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Սամվել Խ.-ն, որը հուլիսի 9-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: