ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողներն օրերս հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1961 թ. ծնված Աշոտ Զ.-ին, որը նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պրեդգորնի շրջանի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 326 հոդվածի 1-ին մասի /տրանսպորտային միջոցների նույնականացման համարը կեղծելը կամ ոչնչացնելը/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: