Հետախուզվում էր Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից
18.01.2024 12:30
Հետախուզվողի հայտնաբերում

ՆԳՆ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 17-ին Երևանի Չուխաջյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տարել 51-ամյա Պյոտր Շ.-ին: Նա 2018 թ. հոկտեմբերի 15-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: