Ստավրոպոլում ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու արձագանքները
31.01.2014 11:32
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 29-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ի.-ն, որը 2012 թ. մարտի 13-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: