1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը

Սեպտեմբերի 4-ին Վարուժան Ավետիսյանը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 17.40-ից 17.50-ի սահմաններում, Երևանի Հյուսիսային պողոտայի միջնամասում Արմեն Աղայանը, Արմեն Մկրտչյանը և 3-4 անհայտ անձինք վիճաբանել են իր հետ, ծեծի ենթարկել և պատճառել ֆիզիկական ցավ:
Դեպքի առթիվ 11.09.2013 թ. ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ «Վ. Ավետիսյանի մարմնական վնասվածքները վերին շրթունքի սալջարդ վերքի և արյունազեղման ձևով, պատճառվել են բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որոնցից արյունազեղումը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում, սալջարդ վերքը՝ առողջությանը պատճառել է թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ գտնվող հետևանքների տևողությունը՝ ոչ պակաս վեց օրից և ոչ ավել քսանմեկ օրից»:
Նախաքննություն շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: