Ստեփանավանի ոստիկանները հետախուզվողին բերման ենթարկեցին Գոգավանի անցակետից
04.12.2018 11:03
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ դեկտեմբերի 3-ին, ժամը 23.45-ին, Գոգավանի անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Հարութ Ս.-ն, որը 2016թ. հունվարի 14-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: