1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ստեփանավանում կատարված սպանությունը բացահայտվել է

02.09.2013 16:32 Սպանություն
Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Ստեփանավանի  բաժնում  հաղորդում է ստացվել, որ մի քանի օր առաջ 1991 թ. ծնված Հեղինե Գ.-ն դանակով հարվածել և սպանել է 1975 թ. ծնված Ալեքսանդր  Կլիմովին:
Ոստիկանության ծառայողները Հեղինե Գ.-ին բերման են ենթարկել բաժին, որտեղ նա հայտարարել է, որ Ա. Կլիմովին սպանել է ինքը:
Սեպտեմբերի 2-ին ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Հեղինե Գ.-ն մոտ 3-4 օր առաջ Ա. Կլիմովին դանակի հարվածներով սպանել է վերջինիս պատկանող, Միլիոնի փողոցի տներից մեկում, և դիակը 1998 թ. ծնված Աննա Լ.-ի հետ տեղափոխել  բակում գտնվող արհեստանոց:
Ալեքսանդր  Կլիմովի դիակը հայտնաբերվել է իր տան բակի արհեստանոցի նկուղում` որովայնի մասում սուր կտրած-ծակած վերքերի հետքերով:
Հանցագործության գործիք  դանակն առգրավված է:
Հեղինե Գ.-ն ձերբակալված է: 
Աննա Լ.-ն հանձնվել է պապի հսկողությանը:
Փաստի առթիվ   հարուցվել է  քրեական գործ  ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: