ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՍՏՈՒԳԱՅՑ. ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

22.05.2014 18:53 Միջոցառումներ
ՍՏՈՒԳԱՅՑ. ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները` ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քաղաքացիների պատշաճ և անվտանգ փոխադրումն ապահովելու նպատակով հերթական անգամ ճանապարհային ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էին հայտնվել կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները:
Մայիսի 22-ին իրականացված հատուկ միջոցառման ընթացքում համապատասխան փաստաթղթեր չունենալու համար ՃՈ 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 32 ուղևորատար տրանսպորտային միջոց, իսկ երթուղիներում Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ թույլ տված 20 վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ:
Կազմակերպությունների այն ղեկավարները կամ տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձինք, ովքեր թույլ են տվել իրավունք չունեցող անձանց վարել տրանսպորատային միջոցներ, կենթարկվեն վարչական պատասխանատվության ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 132-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի հատկանիշներով: