Սրճարանում ապակյա շշով հարվածողը ներկայացել է ոստիկանություն
12.10.2013 11:21
Մարմնական վնասվածք
Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ երկու անհայտ անձինք սրճարաններից մեկում ապակյա շշով հարվածել են Ա. Ս.-ին և պատճառել վնասվածքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նրան ապակյա շշով հարվածել է 1984 թ. ծնված Արման Մ.-ն, որը հոկտեմբերի 11-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: