Երևանի Սեբաստիայի փողոցում նռնակ և 127 փամփուշտ է հայտնաբերվել
18.04.2015 12:33
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Երևանի Սեբաստիայի փողոցում զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, 5.45 մմ տ/չ 30 և 7.62 մմ տ/չ 97 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: