Պատահար Սևան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղում մահացել է
04.09.2017 14:14
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 4-ին, ժամը 3.30-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 33-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «ԿամԱԶ-5320» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Մերսեդես»-ի վարորդը՝ 1975 թ. ծնված Արսեն Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ «ԿամԱԶ-5320»-ի վարորդը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: