Վարորդը և ուղևորը մահացել են. վթար Սևան-Երևան ճանապարհին
25.07.2023 11:16
ՃՏ պատահարներ

Հուլիսի 24-ին, ժամը 14.20-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 32-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի բետոնե արգելապատնեշին: Վարորդը՝ 68-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը, և 42-ամյա ուղևորուհի Էդիտա Ավետիսյանը մահացել են, իսկ երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: