Բյուրեղավանի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Սևան քաղաքում
 
                                            Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 4-ին Սևան քաղաքի եկեղեցու մոտ հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 41-ամյա Վարուժան Գ.-ին, որը նոյեմբերի 2-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					