ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 15-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 43-ամյա Արմեն Ե.-ին, որը դեկտեմբերի 6-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: