Հետախուզվողը հայտնաբերվեց Սևան քաղաքում
04.08.2022 12:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները օգոստոսի 3-ին Նաիրյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են ներկայացրել 25-ամյա Յուրի Կ.-ին, որը հունիսի 2-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: