Սևան քաղաքում ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող է հայտնաբերվել
19.03.2021 13:06
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողների, ոստիկանության Սևան քաղաքի վետերանների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 18-ին Սևան քաղաքի Նաիրյան փողոցից բերման է ենթարկվել 29-ամյա Սուրեն Գ.-ն, որը փետրվարի 2-ից ՌԴ Վոլգոգրադի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159.5-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: