ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ապօրինի զենք-զինամթերք պահելու երկու դեպք բացահայտվեց։
Հունվարի 21-ին, գիշերային շրջայցի ժամանակ, Սևան քաղաքի Սարգիս Սևանցու փողոցում քրեական հետախույզները նկատել էին գլխարկ-դիմակով կասկածելի տղամարդու։ Նա ոստիկաններին տեսնելով՝ գոտկատեղից նետել էր «Մակարով» տիպի ատրճանակը՝ լիցքավորված 6 փամփուշտով, ու փորձել էր փախչել: Ոստիկանները բռնել էին։ 28-ամյա տղամարդը, որ Դիլիջանի բնակիչ էր, ատրճանակով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին։
Հաջորդ օրը քրեական հետախույզները Սևան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից ոստիկանության Սևանի բաժին բերման ենթարկեցին նույն փողոցի 21-ամյա մի բնակչի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է նռնակ՝ պայթուցիչով։
Հանգամանքները պարզվում են։
Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։
Քննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: