ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանները բացահայտեցին սուպերմարկետից կատարված գողությունը

05.06.2019 14:54 Գողություն

Մայիսի 24-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Նաիրյան փողոցում գտնվող սուպերմարկետի մուտքի դուռը հարմարեցված գործիքով բացելով՝ մտել են ներս և գողացել դրամարկղի 100.000 դրամ գումարը, ծխախոտ, կոնֆետներ և մաստակներ:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երևան-Իջևան ճանապարհի՝ «Հարսնաքար» հյուրանոցի հատվածից բաժին բերման են ենթարկել 4 երիտասարդի՝ նրանցից մեկի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Պարզվել է, որ գողությունը կատարել են նրանցից երկուսը:
Երիտասարդներից մեկը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

`