Սևանի բաժնի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել
18.11.2021 10:54
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Սևանի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, նոյեմբերի 17-ին Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել 33-ամյա Միսաք Թ.-ին, որը նոյեմբերի 12-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Միսաք Թ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: