ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանում իրականացված ուժեղացված ծառայության արդյունքները

Մարտի 3-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնի և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները Սևան քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են դանակներ, մահակներ և այլ արգելված իրեր։ Բացի այդ, հայտնաբերվել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումներ, որոնց փաստերով կազմվել են արձանագրություններ։ Նմանօրինակ միջոցառումները պարբերական են։