Վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է
12.04.2017 11:33
ՃՏ պատահարներ
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 10-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 11-ին, ժամը 5.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1964 թ. ծնված Վաչագան Թումանյանը, ապրիլի 11-ին, ժամը 4.30-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: