ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հաժարվել են դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց

Հոկտեմբերի 11-ին, ժամը 15.40-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի կին և հայտնել, որ իր որդուն դանակով հարվածել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Արմավիր քաղաքի «Սադախլու» կոչվող շուկայի տարածքում, վիճաբանության ժամանակ, 1963 թ. ծնված Արթուր Ղ.-ն բռունցքով 2 անգամ հարվածել է 1957 թ. ծնված Սեյրան Լ.-ի դեմքին` պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո Սեյրան Լ-ն գլխով 3 անգամ հարվածել է Արթուր Ղ.-ի դեմքին և փայտով հարվածել նրա կրծքավանդակին` դեմքի և կրծքավանդակի մասերում պատճառելով վնասվածքներ:
Սեյրան Լ.-ն և Արթուր Ղ.-ն հաժարվել են դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց և ստորագրությամբ բաց են թողնվել:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: