«Մերսեդես Բենց Էմ Էլ»-ի վարորդը մահացել է
14.10.2016 09:21
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.40-ի սահմաններում, Ներքին Խոտանան-Կապան ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես Բենց Էմ Էլ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը:
Պատահարի հետևանքով վարորդը՝ 1973 թ. ծնված Գարեգին Կոստանդյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: