Ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ քաղաքացին զենք-զինամթերք է հանձնել
28.03.2017 10:10
Բացահայտում են վետերանները
Ոստիկանության Հրազդանի բաժնի, Ծաղկաձորի բաժանմունքի ծառայողների և ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մարտի 26-ին, ժամը 10.05-ին, 1986 թ. ծնված Աբել Ա.-ն կամավոր հանձնել է 5.45 մմ տրամաչափի 136, 7.62/39 մմ տրամաչափի 8, 7.62/54 մմ տրամաչափի 19 փամփուշտ, ձեռքի ազդանշանային 1 հրթիռ, 553 գ կշռով 1 հատ «Վերխնիյ-Բ6» գրառմամբ և 205 գ կշռով 5 հատ «Նիժնիյ-Բ6» գրառմամբ պարկեր, որոնց մեջ լցված էր դեղին զանգված ու հայտնել, որ ներկայացվածը հայտնաբերել է իրենց տան տանիքում, և այն պատկանել է իր հանգուցյալ հորը /բերել էր 1991-1993թթ. ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ/: