ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

09.12.2015 19:23 Միջոցառումներ
Աշխատանքային խորհրդակցություն ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

 

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության ներքին անվտանգության վարչության պատասխանատուների հետ անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցութան ընթացքում քննարկվեցին ծառայության բարեփոխումների ընթացքն ու գործառույթները:
Անդրադառնալով, մասնավորապես, զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված խախտումներին եւ դրանց կանխարգելման գործում ներքին անվտանգության վարչության դերին՝ Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ոստիկանության ծառայողների պատրաստականությունը եւ աշխատանքի որակը:
Ոստիկանության պետը կարեւորեց ներքին անվտանգության վարչությունում իրականացված ծավալուն բարեփոխումները եւ դրական գնահատեց արդյունքները:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ նաեւ ոստիկանության ծառայողների իրավական ու սոցիալական ապահովման ուղղությամբ վարչության խնդիրներին:
Ամփոփելով խորհդրակցությունը՝ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության համակարգի բարեփոխումներով արձանագրված ձեռքբերումներին եւ ընդգծեց գործընթացի շարունակականության անհրաժեշտությունը:
Ավարտին խորհրդակցության մասնակիցներին տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: