ՎԱԶ 21063»-ը մոտ 450 մետր գլորվել ձորը
Փետրվարի 19-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Արարատի մարզի Նարեկ գյուղից սարեր տանող ճանապարհին «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 450 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով ավտոմեքենայում գտնվող երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: