«ՎԱԶ-2104»-ի 59-ամյա վարորդը մահացել է

Ապրիլի 11-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Մասիս-Նորամարգ ճանապարհին՝ Հրազդան գետի կամրջի վրա, իրար են բախվել «Մազդա» և «ՎԱԶ-2104» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2104»-ի 59-ամյա վարորդ Արտյոմ Դանիելյանը մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: