1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու դրվագ Վաղարաշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 20-ի առավոտյան օպերատիվ տեղեկությունն իրացնելով՝ ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 20-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթ և ծխամորճ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել է վայրաճ բույսերից։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Նույն օրը ստացվել է մեկ այլ տեղեկություն՝ 48-ամյա մի արշալույսցու վերաբերյալ։ Տեղեկության համաձայն՝ նա տանը, տնամերձում և կից օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ և պահում է թմրամիջոց։
Տեղեկությունները ստուգմամբ հաստատվեցին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց պոլիէթիլենային 3 փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով, ընդհանուր 78 գրամից ավելի քաշով։ Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը մարիխուանա է, պատրաստել և պահել է անձնական օգտագործման համար։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։
Հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: