Երկու դրվագ Վաղարշապատի քրեական հետախույզների հակաթմրամոլային պայքարից
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները փետրվարի 28-ին օպերատիվ տեղեկություն ստացան. Մուսալեռ գյուղի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ, իսկ տանը և կից օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։ Տեղեկություն կար նաև, որ տղամարդը զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կեղծ օղիներ էր արտադրում, շշալցնում և իրացնում։
Տեղեկությունը ստուգվեց և հաստատվեց։ 29-ամյա երիտասարդը խոստովանեց, որ ունի մարիխուանա և այն ներկայացրեց իրավապահներին։ Իրավապահների աչքից չվրիպեցին նաև օղիով լցված տակառները, ապակե շշերն ու խցանները, նաև՝ շշերի համար նախատեսված դրոշմապիտակները։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։
Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 43-ամյա մի տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։
Ձերբակալվածը հայտնել է, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է, որը ձեռք է բերել Տելեգրամից՝ անձնական օգտագործման համար։
Այս դեպքում նույնպես կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: