ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Արագած թաղամասում ձերբակալել ու բաժին են տարել 45-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ։ Փաթեթներում ընդհանուր 20 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: