1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երեք դրվագ Վաղարշապատի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից

Ապրիլի 15-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն ստացան։ Դաշտ բնակավայրի մի բնակիչ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանույթ, ինչպես նաև պահում է ապօրինի զենք-զինամթերք։ Քիչ անց իրավապահները Դաշտ գյուղում էին։ Բացատրական աշխատանքը արդյունավետ էր։ Տղամարդը ներկայացրել է մարիխուանայի նմանվող զանգվածով 5 փաթեթ, ընդհանուր՝ 27,44 գրամ, նաև՝ «ՏՕԶ»-ի 5,6 մմ տրամաչափի 65 փամփուշտ և առանց համապատասխան թույլտվության «Տիր» տիպի օդաճնշիչ հրացան։
Ապրիլի 18-ին ստացված տեղեկությունը Գեղակերտ գյուղիի բնակչին էր վերաբերում։ Ըստ տեղեկության՝ տանը, կից հողամասում և օժանդակ շինություններում 35-ամյա գեղակերտցին աճեցնում է կանեփ, պահում և օգտագործում է թմրանյութ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է ներկայացրել մարիխուանայի նմանվող 46,6 գրամ զանգված։ Հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է անձնական օգտագործման համար։
Նույն օրը Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել 28-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող 3,89 գրամ զանգվածով փաթեթ։
Բոլոր դեպքերով հանգամանքները պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: