ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները հրացան ու թմրամիջոց են հայտնաբերել

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում, դատարանի որոշմամբ, հունիսի 18-ին խուզարկվել են Էջմիածին քաղաքի 48-ամյա բնակչի տունն ու կից օժանդակ կառույցները: Հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ, հրացան, 12 մմ տրամաչափի 24 փամփուշտ, ինչպես նաև կանեփի թփեր։ Տանտերն իրավապահներին հայտնել է, որ կանեփը ինքն է աճեցրել անձնական օգտագործման համար։
Նշանակվել են փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: