Վաղարշապատի բաժնի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Ձորաղբյուրում
24.09.2021 10:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 23-ին Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի Այգեգործական թաղամասի տներից մեկում հայտնաբերել և ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Արփիկ Պ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: