ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Տարել էին պարտքերի տետրն ու հագուստեղեն. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

31.01.2023 18:59 Գողություն

Ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել Էջմիածնում բնակվող 56-ամյա մի կին։ Նա հայտնել էր, որ հունվարի 13-ից 14-ն ընկած ժամանակահատվածում Էջմիածնի Ալավերդյան փողոցի իր հագուստի խանութի դուռը կոտրել են ու գողություն արել։ Դեպքի վայր էր մեկնել բաժնի օպերատիվ խումբը։ Տարել էին հագուստեղեն, պայուսակներ, հանդերձանքի պարագաներ և պարտքերի տետրը։
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է գողությունը կատարած անձանց ինքնությունը։ 21 և 24 տարեկան երկու երիտասարդ էին՝ երկուսն էլ Էջմիածնի բնակիչ։ Տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին խանութի դուռը, գողություն արել, իսկ գողոնը տեղափոխել էին 24 տարեկանի մեքենայով։ Երկուսն էլ հայտնաբերվեցին,ձերբակալվեցին ու տեղափոխվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդներն իրավապահներին ներկայացրին պարտքերի տետրը։ Ի դեպ, նրանցից մեկի անունը ևս պարտքերի տետրում կար։
Ձերբակալվածները ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: