1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են մոտ 3 կգ մարիխուանա ու զինամթերք

Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը շարունակում է մնալ ոստիկանության առաջնահերթ խնդիրներից։ Այդ ուղղությամբ Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, որ Էջմիածին քաղաքի 57-ամյա բնակիչը տանն ապօրինի թմրամիջոց ու զենք-զինամթերք է պահում։ Ըստ տեղեկությունների՝ նաև թմրամիջոց էր իրացնում Րաֆֆու փողոցի 54-ամյա մի բնակչի, որի տանը նույնպես թմրամիջոց ու զինամթերք կար։
Մարտի 24-ին հարուցվեց քրեական գործ և նույն օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեցին նրանց բնակության վայրերը։ Առաջինի տնից հայտնաբերվեց մոտ 3 կգ մարիխուանայի նմանվող զանգվածով 11 փաթեթ, իսկ կից ջերմատանը՝ կանեփի 41 բույս, ինքնաձիգի փամփուշտներ ու սվին-դանակ։ 54-ամյա տղամարդու բնակարանում էլ ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 51 փամփուշտ կար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով։ 57-ամյա տղամարդը կալանավորվել է։
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: